-
29.01.2015|
11:01
ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև՝ դատապարտելով ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ և դրան հաջորդած ծայրահեղ իսլամիստների հարձակումները:
-
29.01.2015|
10:58
Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարարին:
-
28.01.2015|
14:31
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատում այսօր կսկսվի Դողու Փերինչեքի գործով դատավարությունը: Դատարանը քննելու է Շվեյցարիայի բողոքարկումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որի առանցքում է Հայոց ցեղասպանության հարցը:
-
26.01.2015|
22:28
Պերմյակովի՝ մենակ չլինելու վարկածը ևս քննարկվում է՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը ի պատասխան դիտարկմանը, թե շրջանառվում է նաև վարկած, որ Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մենակ չի եղել։
-
26.01.2015|
21:57
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանները Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակում ճանաչվել են տուժող՝ ասել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
-
24.01.2015|
19:38
Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ ասել է նրա փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչև հունվարի 29-ը ժամանակ ունի որոշում կայացնելու համար:
-
23.01.2015|
14:02
Դուք մի շարք հարցերի խուսափում եք ուղիղ պատասխան տալ՝ հղում անելով նախաքննությանը, սակայն կան հարցեր, որ գոյություն ունեին երկար տարիներ և կարգավորվում էին ՀՀ և ՌԴ-ի կողմից կնքված փաստաթղթերով, և եթե դուք դրանց պատասխանը չեք ունեցել, այս 10 օրերին պետք է իմացած լինեիք:
-
23.01.2015|
12:27
Ձեզ բաց նամակով դիմողները ՀՀ գյուղնախարարության ենթակայությամբ գործող Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի (ԳԱՀԿ) մի խումբ աշխատակիցներ են, ովքեր առանց հիմնավոր պատճառի, նախարար Սերգո Կարապետյանի կամայական հրամանով, Ամանորի նախաշեմին հեռացվել են աշխատանքից:
-
22.01.2015|
23:57
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։
-
22.01.2015|
14:02
Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել իսլամիստ Ամեդի Կուլիբալիի դին: Նա հունվարի 9-ին Մոնրուժ քաղաքում գնդակահարել էր ոստիկանության աշխատակցուհու, այնուհետ պատանդներ վերցրել Փարիզի հրեական խանութում և սպանել 4 մարդու, գրում է «Փարիզյեն» թերթը։